Tuesday, 23 06 2026
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով

Կան մարդիկ, որ ամբողջ տարին սպասում են, թե երբ պիտի լինի այս օրը, որ թանգարան այցելեն. Հասմիկ Մելքոնյան

Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Մելքոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց թանգարանների միջազգային օրվա մասին: Նա նշեց, որ իրենց թանգարանը մեծ սիրով է մասնակցում թանգարանների գիշերին, փորձում են չկրկնվել և տարբեր միջոցառումներով հանդես գալ. «Սակայն ուզում ենք, որ այս միջոցառումները լինեն պարբերաբար, մեկ օրում հնարավոր չէ այցելել մի քանի թանգարաններ և մանրամասն ծանոթանալ դրանց»:

Նա շեշտեց, որ վերջին շրջանում դպրոցներից կոլեկտիվ այցելությունները նվազել են, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ թույլ չեն տալիս դպրոցներում գումար հավաքել: Սակայն հավելեց, որ թանգարան այցելելը խթան է տալիս, գիտելիքն է ավելացնում. «Երեխայի համար երեք հարյուր դրամը զգալի գումար չէ և դպրոցներում դրամահավաքի հետ կապ չունի»:

Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանն էլ հավելեց, որ սա տոն է, որն իր մեջ ներառում է հանրապետության հասարակությանը: Կան մարդիկ, ովքեր ամբողջ տարին սպասում են, թե երբ պիտի լինի այս օրը, որ թանգարան այցելեն: Սակայն նա վրդովված է, որ թանգարանի նկատմամբ պատշաճ վերաբերմունք չեն ցուցաբերում. «Արդեն 36 տարի շենքը չի բարենորոգվել, ծառուղին չի ծառայում իր նպատակին, շենքը հին է, սակայն վերջին տարվա ընթացքում եղել են նաև դրական փոփոխություններ՝ տասնամյակներ շարունակ տուն-թանգարանի հարևանությամբ աղբամաններ կային, հիմա արդեն հեռացրել են դրանք, կրպակներ կային, որոնցից մեկը ապամոնտաժվեց ամբողջությամբ, մյուսը՝ մասնակի»:

Նա ասաց, որ Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանը գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղն է, որտեղ արված ներդրումները այլ օղակներով են ծախսվում, թանգարանին ոչինչ չի հասնում. «Դ. Դեմիրճյանի թանգարանը ձմռանը չջեռուցվող, ամռանը չօդափոխվող թանգարան է: Մենք 2006 թվականից լսում ենք, որ հարցերը կլուծվեն մյուս տարի, սակայն ոչինչ չի արվում, անպտուղ ուրախություն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում