Շվեդիայի Գետեբորգի բարձրագույն տեխնոլոգիաների ինստիտուտի գիտնականները հայտարարել են, որ մինչև 2050թ. Երկիր մոլորակի կլիման կարելի է բարելավել ոչ միայն կատարելագործված տեխնոլոգիաների միջոցով, այլև կովի մսի և կաթնամթերքի օգտագործման ծավալները նվազեցնելու ճանապարհով: Փորձագետներն իրենց կարծիքը հրապարակել են Food Policy ամսագրում:
Անցյալ տարի Փարիզում անցկացվեց կլիմայական փոփոխությունների հարցերով ՄԱԿ-ի կոնֆերանսը, որտեղ նշվեց, որ ածխաթթու գազի համաշխարհային արտանետումների 15 %-ը բաժին է ընկնում անասնաբուծությանը: Այսպես, Շվեդիան կաթնամթերքի օգտագործման ծավալներով աշխարհում առաջատարն է, և դա երկու անգամ ավելի բացասաբար է ազդում կլիմայի վրա, քան թռչնամսի և խոզի մսի օգտագործումը:
Գիտնականների կարծիքով՝ կլիմայի բարելավման համար արժեր կաթնամթերքը փոխարինել այլընտրանքով, օրինակ՝ բուսական սննդամթերքով, ասենք վարսակի ըմպելիքով: Հետազոտության հեղինակների կարծիքով՝ վնասակար արտանետումների 25 %-ը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը:








































