Մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, որ ՀՅԴ-ի ներսում տարաձայնություններ կան: «Առաջին լրատվական»-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք ներքին տարաձայնություններն արդեն հարթվել են, վերջինս պատասխանեց. «Արդեն 125 տարի է»:
Չեն դադարում տեսակետներն այն մասին, որ, կոալիցիա կազմելով, Դաշնակցությունը վաճառվում է իշխանությանը, արձագանքելով այս կարծիքներին՝ Արմեն Ռուսատամյանն ասաց. «Ամոթ այդ անձանց»: Նրա կարծիքով՝ այդ քայլով ՀՅԴ-ն հայրենանվեր գործ է կատարում: