Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է իր թիմի ոչ-ոքին «Վիլյառեալ»-ի հետ (0:0):
«Ակնհայտ է, որ ցանկանում էինք հաղթել, բայց անգամ ոչ-ոքիից հետո «Վիլյառեալ»-ին գերազանցում ենք 6 միավորով։
Եթե հաշվի առնենք նպատակները, որոնք դրել էինք մրցաշրջանից առաջ, այս արդյունքն այդքան էլ վատ չէ։ Լա Լիգայում «Բարսելոնա»-ն տարբերվում է բոլորից․ մյուսների համար շատ բարդ է հասնել նպատակներին։ «Ռեալ»-ը, «Սևիլիա»-ն, «Ատլետիկ»-ը․․․ Բոլորն ունեն իրենց խնդիրները։
Այո, ցանկանում էինք հաղթել «Վիլյառեալ»-ին, բայց նրանք հիանալի են պաշտպանվում և լավ հակագրոհում»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։








































