Այսօր թանգարանների մեծ մասը պատրաստում է հատուկ ծրագրեր և իր դռներն անվճար բացում բոլորի առաջ:
Տոնը հիմնադրելու որոշումն ընդունվել է խորհրդային պատվիրակության նախաձեռնությամբ Թանգարանների միջազգային խորհրդի 11-րդ գլխավոր համաժողովում (International Council of Museums), որն անցկացվել է Մոսկվայում ու Լենինգրադում 1977թ. մայիսին: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Ներկայում Թանգարանների միջազգային խորհրդի անդամներ են աշխարհի 152 երկրների 115 ազգային ու 31 միջազգային կոմիտեներ:
2012թ. Թանգարանների օրը անցկացվեց «Թանգարանները փոփոխվող աշխարհում: Նոր մարտահրավերներ, նոր ոգեշնչում» կարգախոսի ներքո: Տոնական միջոցառումներին մասնակցել է գրեթե 32 հազար թանգարան աշխարհի 129-ից ավելի երկրներում:
2013թ. Թանգարանների միջազգային օրը իր թեմատիկայով միավորում է պատմական հիշողությունը ու հասարակության ժամանակակից վիճակը. «Թանգարաններ (Հիշողություն + Ստեղծագործական միտք = Սոցիալական փոփոխություն):








































