Sunday, 05 05 2024
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը

«Ռոբերտ Քոչարյանն անհայրենիք է և նրա տեղը բանտախուցն է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանը:

– Պարոն Սաղաթելյան, քանի որ մոտենում է Մարտի 1-ի տարելիցը, հետաքրքիր է Ձեր տեսակետը. «Մարտի 1»-ի գործերը արդեն քննվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այնուամենայնիվ, այսքան տարի անց մենք ունենք ճիշտ այն իրավիճակը, ինչ ունեինք Մարտի 1-ին հաջորդող օրերին, այսինքն՝ ոչ մի քայլ առաջ: Ձեր կարծիքով՝ ի՞նչն է սրա պատճառը: Ընդդիմությունը խոստացավ, որ քայլեր կանի, կբացահայտի: Չկարողացա՞վ դա անել, թե՞ իշխանություններն են համառ և թույլ չեն տալիս, որ բացահայտվի, և գոնե մի քանի անձ պատասխանատվության ենթարկվեն:

– Այդ ամենը շատ խոր արմատներ ունի: Բայց ես չեմ ուզում իշխանությանը կամ ընդդիմությանը մեղադրել, ամեն մեկն իր գործն է անում. ամեն ոք յուրովի է խելագարվել մեր երկրում: Մեր ժողովրդի նկատմամբ վարված քաղաքականության արդյունքը մեր բոլորի աչքի առաջ է՝ աղքատ, իսկ ովքեր աշխատող, ստեղծող մարդիկ են, այնպիսի վիճակ ստեղծեցին, որ հեռանան հայրենիքից, որ կարողանան հեշտ կառավարել ու սանձել ժողովրդին: Դրա համար այսպիսի ծանր վիճակ է: Սա կանխամտածված, օտարների կողմից վարած քաղաքականության արդյունքն է:

– Կախվածություն ուրիշ երկրների՞ց:

– Հիմնականում՝ այո՛:

– Եթե ժողովուրդը չունի կատարյալ վստահություն իշխանությունների նկատմամբ, բայց ընդդիմությունն էլ պառակտված է, միասնական չէ, տեսե՛ք՝ մարտի 1-ի հանրահավաքը, որ ըստ էության պետք է միասնական լիներ, երկար բանակցությունների արդյունքում նոր միայն ՀԱԿ-ը և «Նոր Հայաստանը» եկան որոշման, որ հանրահավաքը միասնական կլինի: Ժողովուրդը, որը դեմ է այս իշխանություններին, չկա մի քաղաքական ուժ, որի կողքին կարողանա կանգնել և պայքարել գոնե մինչև մյուս ընտրությունները:

– Եթե մենք Մարտի 1-ը համարում ենք սգո, ցավի օր,- ժողովրդական ըմբոստ ոգին կոտրեցին, արյուն հեղեցին,- այդ օրը միտինգ կամ ինչ-որ քաղաքական հայտարարություն անել պետք չէ: Այդ օրը կարելի է գնալ, ծաղիկ դնել, սգալ լավ տղաների, լավ հայերի համար: Իսկ հանրահավաք կարելի է անել մարտի 2-ին կամ մյուս օրերին: Այսօր հանրահավաքի իմաստն էլ է արժեզրկվել, որովհետև պառակտված են. մեկը կարապն է, մեկը՝ խեցգետինը, մյուսը՝ գայլաձուկը, իսկ մնացած «գազաններն» էլ ինչքան ասես կան՝ նորաստեղծ, նորածին, որոնք չեն պարունակում ինքնիշխան Հայաստանի գաղափարախոսությունը: Նրանք միայն մտածում են իշխանության տակ ոնց ծառայեն՝ փողով կամ պաշտոն գողանալով. փաստն ակնհայտ է:

– Այսինքն՝ դեմ եք, որ մարտի 1-ին հանրահավաք լինի, և կարծում եք, որ միայն սգո օր պետք է լինի՝ Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ դնելով, ինչպես եղել է տարիներ շարունակ:

– Այո՛, հիշել այդ օրը ու անընդհատ նշել, որ իշխանությունը, նաև հաջորդ եկողներն էլ զգան, որ հասարակության, ըմբոստ ժողովրդի նկատմամբ նման հանցագործ վերաբերմունքը արհամարհանքի է արժանի, դա էլ է պատիժ, արհամարհանքն ամենախիստ պատիժն է: Այդ օրը իշխանությունները պետք է արհամարհվեն հասարակության կողմից:

– 2017թ. կլինեն հաջորդ խորհրդարանական ընտրությունները, սահմանադրական փոփոխություններից հետո կարևոր ընտրություններ են, քանի որ իշխող քաղաքական ուժի ղեկավարն էլ չի բացառում, որ ինքը կարող է մնալ պաշտոնում, թեպետ նակինում բացառում էր: Ի՞նչ հույսեր ունեն ազատամարտիկները և Դուք՝ անձամբ: Կա՞ արդյոք քաղաքական ուժ, որի հետ հույսեր եք կապում 2017-ի համար: Նոր կուսակցություններ են ստեղծվել. ի՞նչ հույսեր կարող ենք կապել:

– Պետք է ասեմ, որ մեր սերունդն իր քաղաքական դարն ապրել է, եթե ժողովուրդը հանկարծ սխալվի և մեր սերնդի վրա հույս դնի, ինքը ևս 10 տարի պատժված կտառապի. չի լինում այդպես, սուտ է դա: Մենք կարող ենք խորհուրդ տալ, իհարկե ազնվություն, խիղճ ունեցող մարդկանցից պետք է հարցնել խորհուրդ: Իսկ մնացածը պետք է անի նոր սերունդը, երիտասարդությունը: Ինչ որ այսօր անում են «Հայազն» կուսակցության տղաներն ամբողջ թիմով, որ մենակ ինքնիշխան Հայաստանի գաղափարախոսությամբ են առաջնորդվում, ես դրա կողմնակիցն եմ: 50-60 տարեկան մարդու վրա հույս դնել, որ ինքը կգա, իշխանափոխություն կանի, դա սուտ է, դա անիմաստ է, դա չի լինում: Նոր սերունդը պետք է անի, որի մեջ ուժ ու եռանդ կա, չծախվածություն կա, ամեն ինչը պետք է չափի մեջ լինի, չափի մեջ գեղեցիկ է լինում, բայց համարում եմ, որ այդ չափավորությունը երիտասարդներինն է:

– Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2015-ին հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին, որն ամբողջությամբ վերջերս է հրապարակվել: Շատ է խոսվում, որ նա է լինելու Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը 2017-ին: Ինչպե՞ս եք վերաբերվում նրա քաղաքականություն վերադառնալու հանգամանքին:

– Միայն հիմարները կարող են մտածել, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է վերադառնալ: Չէի ասի՝ Սերժ Սարգսյանի իշխանություն. բախտի բերմամբ աթոռը շուտ քաշել է տակը, շուտ նստել է, որ աթոռը չքաշեն տակից: Հանցագործ կլանի քաղաքականություն է վարվում մեր երկրում, թիմը ոնց է. մի անդամը մյուսին մարզպետ է նշանակում, ազատում կամ որոշում՝ ում դատի տալ, ում չտալ, անմեղին բռնել-կալանավորել, ինչ-որ բանդաներ անել… Ռոբերտ Քոչարյանը ընդամենը Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելու քաղաքականությամբ է զբաղված: Ինքը շատ փող ունի, ազատ ժամանակ ունի, եթե այսօրվա իշխանություններն իրեն չեն կպնում, ուրեմն դա ավելի է իրեն ձեռնտու, որովհետև ոչնչի համար պատասխանատվություն չի կրում: Հայրենիք չունի, եթե Ադրբեջանը հանենք, Ռոբերտ Քոչարյանը անհայրենիք է: Դրա համար այսօրվա իշխանություններին ամեն գնով պաշտպանում է, որ հանկարծ չհեռանան: Հակառակ դեպքում՝ ինքը կդառնա կամերի տղա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում