The Verge-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Verizon ընկերությունը հայտարարել է 5G ցանցի փորձարկումների մեկնարկի մասին։ Այդ մասին հայտարարվել է Բարսելոնում անցկացված Mobile World Congress ցուցահանդեսի շրջանակներում։
Հեռահաղորդակցության հսկան այդ հարցի շրջանակներում համագործակցելու է Ericsson, Intel, Nokia, Samsung և Qualcomm ընկերությունների հետ։ Ընդգծվում է, որ 5G-ի չափորոշիչները դեռ պետք է անցնեն համաձայնեցման փուլ։ Ընդ որում՝ նորույթը շուկայում կարող է հայտնվել արդեն 2017 թվականին։







































