Thursday, 02 07 2026
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են

Որոշ փաստեր զենքի վաճառքի պայմանագրի մասին

Օրերս ռուսական կողմը վավերացրեց Հայաստանին 200 միլիոն դոլարի վարկ տալու համաձայնագիրը: Այն, մասնավորապես, ենթադրում է, որ Հայաստանը այդ գումարի չափով զենք կգնի Ռուսաստանից, իսկ գումարը կվճարի տարիների ընթացքում:

Ընդ որում, հրապարակային ելույթներում ասվում է, որ գնվելու է նորագույն զենք, որը, ըստ պաշտոնյաների, վաճառվելու է արտոնյալ գներով: Սակայն օրերս հրապարակվեց վարկային պայմանագրի հավելվածը, որով սահմանվեց վաճառվելիք զինատեսակների ցանկը:

Փաստաթղթում որևէ խոսք չկա ոչ կոնկրետ զինատեսակների գների, ոչ էլ դրանց քանակի մասին, հետևապես հնարավոր չէ խոսել գնի շահավետության մասին: Սակայն փորձենք հասկանալ, թե որքանո՞վ են վաճառվելիք զինատեսակները իրապես նոր և որքանո՞վ այդ գործարքը կվերականգնի տարածաշրջանում ուժերի բալանսը:

Պահեստների մնացորդնե՞ր

Այսպիսով, վաճառվող զինատեսակներից ամենանորերը «Սոլնցեպյոկ» և «Սմերչ» համազարկային կրակի համակարգերն են: Առաջինը 1987 թվականի «Բուրատինո» համակարգի 2001-ին արված մոդիֆիկացիա է: Իսկ երկրորդը, թեև ևս 1987 թվականի համակարգ է, սակայն Հայաստանին վաճառվում է 2004 թվականի մոդիֆիկացիայի 9Մ531 կասետային հրթիռներով (որոնք ունեն 90 կմ հեռահարություն):

Ընդ որում, քանի դեռ Ադրբեջանին վաճառված «Սոլնցեպյոկները» բոլորովին նոր են և լեռնային պայմաններում ունեն առավել մեծ անցողունակություն (քանի որ T-90 տանկի բազայի վրա են), մեզ վաճառվածները, ըստ հրապարակված փաստաթղթի, հին T-72 տանկերի բազայի վրա են՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Մոտավորապես նույն թվերի (վաղ 2000-ականներ) են հայկական կողմին վաճառվող «Իգլա-Ս» դյուրակիր հակաօդային համակարգն ու «Ավտոբազա-Մ» պասիվ ռադարային կայանը:

Մնացած զինատեսակները շատ ավելի հին են: Օրինակ «Կոնկուրս» հակատանկային միջոցները 1974-ից շահագործվում են և վերջին անգամ մոդերնիզացվել են 1991-ին: Իսկ ձեռքի ՌՊԳ-26 նռնականետերը 1985 թվականից չեն ձևափոխվել: Էլ ավելի հին են Հայաստանին մատակարարվող տանկերի В-84 և ՀՄՄ-ների УТД-20 շարժիչները: Առաջինը 1966 թվականի մոդել է, երկրորդը՝ 1984:

Վաճառված զենքերի ցանկում չկային իրապես նոր այնպիսի զինատեսակներ, ինչպիսիքն են «Պանցիր-Ս» կամ Ս-300-ՊՄՈւ2 «Ֆավորիտ» հակաօդային համակարգերը, «Խրիզանտեմա»  ու «Կորնետ» հակատանկային միջոցները, «Մստա-Ս» և «Վենա» ինքնագնաց հրետանային համակարգերը, կամ ՄԻ17 և ՄԻ35 ուղղաթիռները: Թեև, թվարկված զինատեսակները վերջին տարիներին վաճառվել են Ադրբեջանին:

Հետևապես չի բացառվում, որ այս տեխնիկայի զգալի մասը պարզապես «փտում» էր ռուսաստանյան ռազմական պահեստներում և դրա վաճառքը՝ թեկուզ գումարի ավելի ուշ վճարման պայմանով, մեղմ ասած, հաջողված գործարք է ռուսական կողմի համար:

Բա տանկերը՞

Նկատենք, որ փաստաթղթին կից ցանկում որևէ զրահատեխնիկա չկա: Ոչ տանկ, որ ՀՄՄ, ոչ էլ զրահափոխադրիչ: Առկա միակ զրահատեխնիկային մոտիկ միավորը ԳԱԶ մակնիշի «Տիգր» զրահապատ ամենագնացներն են:

Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանին Ռուսաստանը վերջին տարիներին մատակարարել է 150 տանկ, որից 94 հատը՝ 1000 ձիաուժանոց հատուկ լեռնային պայմանների համար նախատեսված T90s, ինչպես նաև հարյուրավոր նորագույն ԲՏՌ80 զրահափոխադրիչներ և ԲՄՊ3 ՀՄՄ-ներ:

Հատկանշական է, որ Ադրբեջանին վաճառված հակատանկային միջոցները ևս շատ ավելի արդիական են: Այսպիսով, վերջինս ՌԴ-ից գնել է 1998 թվականի «Կոռնետ» հակատանկային հրթիռներ և 2005 թվականի «Խրիզանտեմա-Ս» հակատանկային ինքնագնաց կայանքներ, որոնք անհամեմատ ավելի արդիական են, քան Հայաստանին վաճառված «Կոնկուրս» կայանները:

Դժվար է ասել, թե ինչու՞ պայմանագրով Հայաստանին զրահատեխնիկա չի վաճառվում, սակայն հարկ է նկատել, որ 200 միլիոն դոլարով կարելի էր գնել 70-ից 80 հատ T90s տիպի տանկ.

Օդը՝ Ադրբեջանին

Վարկային պայմանագրով Հայաստանին չի վաճառվելու և ոչ մի օդային միջոց: Ոչ ուղղաթիռ, ոչ էլ ինքնաթիռ: Բանն այն է, որ «Իգլա-Ս» տեսակի հակաօդային հրթիռներից Ռուսաստանը Ադրբեջանին դեռևս 5 տարի առաջ է վաճառել՝ այն էլ ավելի քան 1000 հատ: Նույն ժամանակ Ադրբեջանին վաճառվեց 2 դիվիզիոն С-300ПМУ2 «Фавօрит» զենիթահրթիռային համալիր, որոնք 2009 թվականին էին արտադրվել: Արդյունքում Ադրբեջանի հակաօդային պաշտպանությունը այնքան ուժեղացավ, որ հնարավոր պատերազմի դեպքում հայկական կողմից օդուժի կիրառումը գրեթե անհնարին է, իսկ խոցելի դարձավ ոչ միայն առաջնագիծը, այլ անգամ Հայաստանի օդային տարածքի մեծ մասը:

Նշենք, որ 2010 թվականին Հայաստանին վաճառված С-300ПС համակարգերը 1982 թվականի են և էականորեն զիջում են Ադրբեջանին վաճառվածներին: Այդպես, օրինակ С-300ПМУ2 «Фаворит»-ը С-300ПС-ից ավելի քան կրկնակի հեռահարություն ունի, կարող է միաժամանակ ուղեկցել 6 անգամ ավելի մեծ թվով թիրախների և խոցել 2,5 անգամ ավելի արագ ընթացող ինքնաթիռների:

Ցավոք, օդային տարածքում ուժերի այս դիսբալանսը չի կոմպենսացվի մեզ վաճառվելիք ոչ «Իգլա-Ս»-երով, ոչ էլ «Ավտոբազա-Մ» պասիվ ռադարային կայանով, քանի որ վերջինները միայն մի քիչ կնվազեցնեն ուժերի տարբերությունը:

 

Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում