«Այդ մարդուն դատարանը չի լսել, և կալանավորումը տեղի է ունեցել հեռակա կարգով: Մինչդեռ օրենքի պահանջն է լսել այն անձին, ում նկատմամբ պետք է կիրառվի կալանավորում: ՀՀ-ում քաղաքական բանտարկյալներ հասկացությունը առաջին անգամ չէ: Այսպիսի ապօրինի կալանավորումներով մենք նպաստում ենք մեր պետության քայքայմանը»: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորմանը:
«Հերիք է մեզ խայտառակել միջազգային ատյաններում և կործանել մեր պետությունը», – կոչ արեց Զարուհի Փոստանջյանը և հորդորեց այսօր՝ երեկոյան, մասնակցել Վարդգես Գասպարիի ազատության համար բողոքի ակցիային:
Մանրամասները՝ տեսանյութում:









































