Իսպանացի մասնագետ Ռաֆայել Բենիտեսը խոսել է «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ ծանոթության մասին: Բենիտեսը նշել է նաև, որ պետք է հարգել «Մանչեսթեր Սիթի»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի կատարած աշխատանքը:
«Գվարդիոլայի հետ ծանոթացել ենք մի քանի տարի առաջ: Զարմացած էի՝ Պեպի հետ ծանոթանալուց հետո: Նա հիանալի գիտեր մարզչական աշխատանքն ու տարված էր դրանով: Վստահ եմ, որ Խոսեպը հիանալի կկատարի իր աշխատանքը նոր ակումբում: Գվարդիոլան գիտի, ինչպես հասնել հաջողության:
Ինչ վերաբերում է Պելեգրինիին, ապա նա հիանալի մասնագետ է, ով շատ մեծ ներդրում ունի «Մանչեսթեր Սիթի»-ում: Մանուելը մեկ տիտղոս չէ նվաճել «քաղաքայիններ»-ի գլխավորությամբ: Եկեք չմոռանանք այդ մասին»,- Mirror-ը մեջբերում է Բենիտեսի խոսքերը:








































