Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Մարսելոն իր կարծիքն է հայտնել Պրիմերայի 25-րդ տուրի «Մալագա»-ի դեմ արտագնա խաղի վերաբերյալ:
Ներկայումս «արքայական ակումբ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բարսելոնա»-ին զիջելով 9 միավոր:
«Գիտեինք, որ դժվար կլինի: «Մալագա»-ն հիանալի թիմ է: Բայց «Ռեալ»-ը երբեք չի հանձնվում: Մենք պայքարեցինք մինչև վերջ: Դա շատ կարևոր է:
Մենք վերահսկում էինք խաղի ընթացքը, սակայն սխալվեցինք, ինչի համար շատ թանկ հատուցեցինք: Պետք է շարունակել պայքարել: Ավելի ու ավելի դժվար է դառնում, բայց պայքարելն անհրաժեշտ է»,- AS-ը մեջբերում է Մարսելոյի խոսքերը:









































