Այսօր տեղի է ունենալու ՀՀ շախմատի ֆեդերացիայի հերթական համաժողովը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրակարգում լինելու է նաև ֆեդերացիայի նախագահի ընտրության հարցը: Դժվար չէ կռահել, որ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, և նա վերընտրվելու է: Ընդ որում, նա լինելու է միակ թեկնածուն և վերընտրվելու է
միաձայն: Փաստորեն, սա միակ պաշտոնն է, որտեղ Ս. Սարգսյանի ընտրությունը կարելի է համարել լեգիտիմ:








































