Facebook ընկերությունում բացվել է վիրտուալ իրականության մեջ սոցիալական փոխազդեցության ուսումնասիրության բաժին: Այս հայտարարությամբ մամլո հաղորդագրությունը հրապարակվել է սոցցանցի կայքում:
Ինչպես հաղորդվում է փաստաթղթում, նոր թիմը կօգտագործի արդեն գոյություն ունեցող վիրտուալ իրականության տեխնոլոգիաները ցանցային շփման ոլորտում:
Facebook-ի ծրագրավորողները կշարունակեն համագործակցությունը Oculus Rift-ի մշակողների հետ: Բացի այդ, Facebook-ում մի շարք թվեր են հրապարակել, որոնք վկայում են համանման Samsung-Gear VR տեխնոլոգիայի պահանջարկի մասին:









































