Samsung ընկերությունը MWC 2016 ցուցահանդեսին ներկայացրել է իր նորույթները՝ Galaxy S7, S7 edge սմարթֆոնները՝ հայտնում է The Verge-ը։
Արտաքուստ սմարթֆոնները խիստ չեն տարբերվում S6 նախորդներից։ Գլխավոր փոփոխություններից է դարձել տեսախցիկը։ 16 մեգապիքսելանոց մոդուլի փոխարեն նոր սարքերում կիրառված է 12 մեգապիքսելանոց տեսախցիկ՝ 1/2,5 դյույմանոց սենսորով և F/1,7 ապերտուրայով (օպտիկա), ինչը ռեկորդ է սմարթֆոնների շուկայում։ Բացի այդ, զգալիորեն փոխվել է դիսփլեյը, որը մշտապես միացված է և նույնիսկ արգելափակված վիճակում ցույց է տալիս ժամացույցը, օրացույցն ու ծանուցումները։
Galaxy S7-ը ստացել է 2560х1440 պիքսելանոց 5.1 դյույմանոց Super AMOLED մատրիցա, իսկ Galaxy S7 Edge-ը՝ նույնպիսի դիսփլեյ, սակայն 5.5 դյույմանոց։
Սմարթֆոնները ստացել են նաև 4 գբ օպերատիվ և 32 գբ ներքին հիշողություն։ Սարքերն ունեն մատնահետքերի սքաներ։






















































