Thursday, 18 06 2026
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է

ԱԻՆ աշխատակիցների ազատման պատճառը վթարն է. մամուլ

Երեկ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն արտահերթ խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ աշխատանքից ազատել է երեք հոգ ու: Փրկարար ծառայության որոշ բարձրաստիճան պաշտոնյաների էլ տրվել են խիստ նկատողություններ ու զգուշացումներ: «Ժողովուրդ»-ը զրուցել է Արմեն Երիցյանի հետ` պարզելու, թե ինչու է նման կտրուկ միջոցների դիմել:

-Պարոն Երիցյան, Ձեր հրավիրած արտահերթ խորհրդակցության ժամանակ
հայտարարել եք, որ կան բացթողումներ: Որո՞նք են այդ բացթողումները, ինչի
պատճառով ԱԻՆ-ի 3 աշխատակիցների հեռացրել եք, մի քանիսին էլ խիստ նկատողություն տվել:
-Նախ նշեմ, որ հատուկ նիստը վերաբերել է մայիսի 14-ին ծանր հետևանքներով տեղի ունեցած ավտովթարին: Այն տեղի էր ունեցել Նուբարաշենի խճուղում, որի հետևանքով զոհվել էր մեկ, ծանր վիրավորվել երեք մարդ: Հիշում եք, որ իրար էին բախվել Fiat, Opel Vectra մակնիշի և ԱԻՆ փրկարար ծառայության հաշվեկշռում հաշվարկված ավտոմեքենաները: Ավտովթարի հետևանքով վարորդը մահացել էր, որն աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նուբարաշենի բաժանմունքում որպես ավագ տեսուչ: Այդ դեպքի հետ կապված՝ լուրջ խախտումներ են եղել: «Սպայկա» ընկերության հրդեհի հետ կապված ևս նկատողություններ եմ տվել: Կային ղեկավարներ, որոնք եկել էին դեպքի վայր՝ չնայած որևէ կապ չունեին դրա հետ, ես հանձնարարել եմ, որ այլևս նման բան չանեն: Իսկ ավտովթարի հետ կապված՝ ասեմ, որ դա ոչ թե բացթողում էր, այլ գտնում եմ, որ աշխատանքի վատ կատարում էր:

-Երեք աշխատակիցների հեռացրել եք համակարգից, հայտարարել եք պաշտոնի
անհամապատասխանություն, խիստ նկատողություն ու զգուշացում եք տվել փրկարար ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների, կոնկրետ կնշե՞ք` ինչի համար:
-Ես պատժել եմ փրկարար ծառայության ղեկավարի երկու տեղակալներին՝ գեներալներ Ալիկ Պետրոսյանին և Վրեժ Գաբրիելյանին, որոնք իրենց գործառույթներում առնչվում են քաղաքի վարչության հետ: Աշխատանքից ազատել եմ քաղաքի վարչության պետի տեղակալին, ազատել եմ նաև Նուբարաշենի պետին և հրշեջ ծառայության Էրեբունու բաժնի պետին: Պաշտոնի ոչ լրիվ համապատասխանում եմ տվել խմբի ղեկավարին և քաղաքի վարչության պետին: Ու այս ամենն առնչվում է արդեն նշված ավտովթարի հետ: Եթե նման դեպքեր են լինում, ուղղակի պետք է մարդիկ պատժվեն: Մի բան լավ իմացեք, որ ինձ համար շատ դժվար է մարդուն աշխատանքից ազատելը, բայց նման դեպքերում ես արդեն անզոր եմ դառնում:

-Նշել եք նաև, որ կարգ ու կանոնին չհետևողները համապատասխան պատժի
կենթարկվեն: Երբվանի՞ց է, որ Ձեր աշխատակիցները Ձեզ չեն ենթարկվում:
-Ես ինձ չեմ հարգի, եթե ինձ չենթարկվեն: Ո՞նց չեն ենթարկվում, ենթարկվում
են, ուղղակի իրենք իրենց տեղում չեն եղել այդ անգամ: Եթե ծառայության ղեկավարները, գեներալներն արդեն թուլություն են ցուցաբերում, նշանակում է, որ իրենք պետք է տույժ ստանան, որ խելքները հավաքեն իրենց գլուխները, եթե ոչ` իրենք էլ կհեռացվեն համակարգից:

-Նախօրեին՝ «Սպայկա» ընկերության հրդեհի ժամանակ, անակնկալ ձևով հայտնվեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Դուք հասկացա՞ք, թե ինչու էր եկել. նա մի քանի վայրկյան միայնակ կանգնեց ու հեռացավ:
-Անկեղծ ասած, չեմ հետաքրքրվել, ես զբաղված էի, եկավ, բարևեցինք: Երևի որ
գյուղմթերք էր, դրա համար էր եկել:
-Տեղեկություններ կան, որ վերջին ժամանակներս Ձեր և Ս. Կարապետյանի
փոխհարաբերությունները լարվել են, անգամ լուրեր են շրջանառվում, որ մամուլում միմյանց դեմ քննադատական նյութեր եք «պատվիրում»:
-Չէ, նման բան չկա, ուղղակի ով էլ գար, ես այնքան զբաղված էի… Այնտեղ իմ
խորհրդի կարիքը կար, իմ հանձնարարականների կարիքը կար, ես իմ աշխատանքով էի զբաղված: Ինքն իմ կուսակցական ընկերն է, յուրաքանչյուրս ունենք մեր գործառույթները: Ինքը նորմալ մարդ է, իմ կողմից որևէ նման միտում չկա, ու կարծում եմ, որ իր կողմից ևս չկա:

-Պարոն Երիցյան, կառավարության կազմում որևէ լուրջ փոփոխություն տեղի չունեցավ, ըստ Ձեզ` այսօրվա ծայրահեղ ծանր սոցիալական իրավիճակում պե՞տք չէր կառավարության կազմում արմատական փոփոխություն կատարել:
-Ես բազմիցս ասել եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր գործով զբաղվի: Ու
կարծում եմ, որ այս կազմն ամեն ինչ անելու է, որպեսզի երկրում տիրող իրավիճակն էլ ավելի լավանա: Ես կարող եմ իմ անունից ասել, որ ես առավել ջանքեր եմ ներդնելու, որպեսզի կարողանամ իմ նախարարության միջոցով օգնել հասարակությանը: Ես դա խոստանում եմ: Այլ բան չեմ կարող ասել:

-Դուք ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին զեկույցներ եք ներկայացնում, երբևիցե նրան զեկուցե՞լ եք, թե ինչ վատ վիճակում է ապրում ժողովուրդը:
-Կարծում եմ՝ յուրաքանչյուր ղեկավար կարող է զեկուցել նախագահին, թե ինչ է կատարվում, նախագահն այնպիսի բարդ մարդ չէ, որ դժվար լինի իր հետ խոսել: Ես միշտ էլ ասում եմ, որ ես իրեն շատ հարգում եմ դրա համար, ես իրեն ոչ թե որպես միայն նախագահ եմ հարգում, այլ հարգում եմ որպես Սերժ Սարգսյան: Իսկ ես էլ իմ աշխատանքով փորձում եմ ապացուցել, որ իմ երկրի համար կարող եմ ինչ-որ բան անել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում