Օրերս Հոլիվուդից ուրախալի լուրեր են հասել. պարզվում է, որ Մոնտանայի լեռնադահուկային հանգստավայրում Բեն Աֆլեկը և Ջենիֆեր Գարները միասին են անցկացնում արձակուրդները երեխաների հետ միասին, հայտնում է elle.ru-ն:
Նրանց ընկերակցում են Ժիզել Բունդխենը և Թոմ Բրեդը, ովքեր վերջին մի քանի ամիսը ջանում են փրկել իրենց ամուսնությունը: Հանգստացողների խոսքով` երկու աստղային զույգերն էլ ուրախ ժամանակ են անցկացնում: Նրանք միասին դահուկ են քշում, ընթրում են տեղի ռեստորաններում և բարերում:
Չնայած Աֆլեկի և Գարների հարաբերություններում վաղուց չկա ռոմանտիկա, սակայն նրանք շարունակում են իրար հետ հոյակապ հարաբերություններ ունենալ հանուն երեխաների:





































