Ռեփեր 50 Cent-ին կանչել են դատարան սնանկության հարցով, որտեղ բացատրություն կպահանջեն Instagram-ում նրա տեղադրած մի քանի լուսանկարների համար: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը:
Դատավոր Էնն Նեվինսը հայտարարել է, որ լուսանկարները, որոնցում երգիչը պարծենում է իր կարողությամբ, կարող են վկայել 50 Cent-ի անազնվության մասին: 2015 թվականի հուլիսին Քուրտիս Ջեքսոնը օգտվել է սնանկության մասին ԱՄՆ օրենսգրքի 11-րդ գլխից, որը նշանակում է պարտքերի վերակազմավորում:
Instagram-ում հրապարակումների մեջ դատարանի վրդովմունքն է առաջացրել այն լուսանկարները, որտեղ Ջեքսոնը պառկած է մահճակալին շուրջը լցրած դոլարներով, բացում է թղթադրամների փաթեթներով լցված սառնարանը և թղթադրամների կապոցներից կազմում է «սնանկ» բառը: Վերջերս նա նաև պարծեցել է, որ Աֆրիկայում նոր տուն է գնել:











































