ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիայի օդուժը Իրաքի Էր-Ռամադիից դեպի արևելք ընկած տարածքում իրականացրած ռմբակոծությունների արդյունքում ոչնչացրել է ԴԱԻՇ-ի յոթ հրամանատարների: Այս մասին տեղեկացրել է Իրաքի լրատվական գործակալությունը՝ Iraqi Media News Agency-ը:
Աղբյուրի տվյալներով՝ ինքնաթիռները ռմբակոծություններ են իրականացրել Անբար նահանգի Էլ-Հալիդիա շրջանում, որտեղ անցկացվում էր ահաբեկիչ հրամանատարների հանդիպումը: Ոչնչացվել է նաև զինյալներին պատկանող երեք փոխադրամիջոց:
Աղբյուրը տեղեկացրել է նաև, որ ԴԱԻՇ-ը վերջին ժամանակներս փորձում է այդ շրջանում վերականգնել խմբավորման բջիջների համակարգը և Եփրատ գետով զինամթերք մատակարարել նրանց:








































