Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը վնասվածքից հետո չի կարողանում վերագտնել իր խաղը և հանդես գալ այնպես, ինչպես բոլորն են ակնկալում նրանից:
Ռիո Դե Ժանեյրոյի մրցաշարի կիսաեզրափակիչում Ռաֆայել Նադալը 7:6(6), 6:7(3), 4:6 հաշվով զիջել է արգենտինացի Պաբլո Կուեվասին՝ դուրս մնալով հետագա պայքարից:
Հատկանշական է, որ սա երկրորդ անընդմեջ մրցաշարն է, որում Նադալը դուրս է գալիս կիսաեզրափակիչ ու պարտվում:
Ավելի վաղ Նադալը դուրս էր մնացել Բուենոս Այրեսի մրցաշարի կիսաեզրափակիչից: