Այսօր Արգենտինայի մայրաքաղաքում 88 տարեկան հասակում մահացել է երկրի նախկին դիկտատոր Խորխե Վիդելան: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Ավելի վաղ Վիդելան բանտից հիվանդանոց էր տեղափոխվել: Նա ձերբակալված էր մարդկության դեմ հանցագործություն կատարելու մեղադրանքով:
Այս տարվա մարտին Արգենտինայում սկսվել էր նախկին կառավարության անդամների նկատմամբ դատական գործընթացը, որոնք մեղադրվում էին դիկտատուրայի ժամանակաշրջանում ռազմական հանցագործությունների մեջ: 25 դատապարտյալների մեջ էր նաև Խորխե Վիդելան:
Հիշեցնենք, որ 1976 թ. մարտի 24-ին Արգենտինայում իշխանությունը գրավել էին զինվորականները՝ Խորխե Ռաֆայել Վիդելայի գլխավորությամբ: Խորհրդարանը ցրվել էր, երկրում պարեկային ժամ էր հաստատվել, դադարեցվել է քաղաքական կուսակցությունների և արհմիությունների գործունեությունը, տեղի էին ունենում քաղաքական ճնշումներ:
1985-87 թթ., երբ երկրում կրկին ժողովրդավարություն հաստատվեց, դիկտատուրայի ժամանակաշրջանի զինվորականներին հանցագործությունների պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ օրենքներ ընդունվեցին:








































