Փետրվարի 24-ին աշխարհի տարբեր երկրներում կանցկացվեն ցույցեր՝ ընդդեմ Apple-ի նկատմամբ FBI-ի պահանջների: Մասնավորապես՝ դրանք տեղի կունենան ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Հոնկոնգում՝ հաղորդում է Associated Press-ը:
Ակցիան պատրաստում է համացանցային օգտատերերի իրավունքների աջակցության Fight For the Future խումբը: ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ կանցկացվեն 20 նահանգներում, ինչպես նաև խոշոր քաղաքներում՝ Նյու Յորքում, Վաշինգտոնում, Սան Ֆրանցիսկոյում, Չիկագոյում: Ցուցարարները ծրագրում են այդ բնակավայրերում հավաքվել FBI-ի շտաբ գրասենյակի մոտ:











































