ԱՄՆ Ֆլորիդա նահանգի նախկին սենատոր Ջեբ Բուշը հրաժարվել է շարունակել պայքարը Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու դառնալու իրավունքի համար: Այս մասին գրում է BBC-ն:
Բուշը նշել է, որ հպարտանում է անցկացրած արշավով: «Բայց Այովայի, Նյու Հեմփշիրի և Հարավային Կարոլինայի մարդիկ ասացին իրենց խոսքը»,- հայտարարել է նա:
Նախկին սենատորը որոշել է դուրս գալ նախընտրական պայքարից Հարավային Կարոլինայի փրայմերիզի արդյունքների հրապարակումից հետո:
Նախնական քվեարկության արդյունքներով նա զբաղեցրել է նախավերջին տեղը՝ ձայների 8 տոկոսով:









































