Իտալական «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են անգլիական «Լիվերպուլ»-ին, կարող է կարիերան շարունակել Չինաստանում, տեղեկացնում է Daily Mail-ը:
Հաղորդվում է, որ մերսիսայդյան ակումբը մտադիր է վաճառել իտալացի հարձակվողի տրանսֆերը չինական ակումբներից մեկին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլան»-ի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը հայտարարել էր, որ Մարիոն այլևս չի հայտնվի թիմի մեկնարկային կազմում:









































