Միլիարդատեր Դոնալդ Թրամփի և ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի «միացյալ դեմքը» գրավել է համացանցը: Imgur կայքում տեղադրված լուսանկարը մոտ 1,2 մլն դիտում է հավաքել:
Mashable պարբերականը նշում է, որ նրանց լուսանկարների միավորումից մի տարօրինակ մարդ է ստացվել: Այդ պատկերը ընդմիշտ ջնջում է հանրապետականների և դեմոկրատների միջև տարաձայնությունները:
«Դա այն առաջնորդն է, ում փնտրում է Ամերիկան»,- ասվում է մեկնաբանության մեջ:










































