Nervana ընկերության մասնագետները գլխուղեղում դոֆամինի արտադրությունը խթանող ականջակալներ են ստեղծել՝ տեղեկացնում է RNS-ը՝ հղում կատարելով Science Alert-ին:
Նոր սարքը արտաքինից նման է սովորական ականջակալի: Գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն թույլ էլեկտրական լիցք է հաղորդում, որը ականջի անցուղու միջոցով գրգռում է դոֆամինի արտադրմանը մասնակցող թափառող նյարդը: Ինչպես հայտնի է, դոֆամինը բավարարվածության զգացողություն է առաջացնում և բարերար ազդեցություն ունի սովորելու գործընթացի վրա:
Գիտնականների կարծիքով՝ ականջակալները ոչ միայն էլեկտրական ազդակ են հաղորդում, այլև երաժշտության ռիթմի աուդիոազդանշանը համապատասխանեցնում են էլեկտրական ազդակին:










































