Լեգենդար բրազիլացի հարձակվող Ռոնալդոն չի հերքել շրջանառվող լուրերն այն մասին, որ կարող է պաշտոն զբաղեցնել «Ինտեր»-ի ղեկավարության համակարգում:
«Ես շատ եմ զբաղված, քանի որ աշխատում եմ իմ ֆուտբոլային դպրոցում և ակադեմիայում: Նաև մի քանի այլ նախագծեր ունեմ, որոնք պատրաստվում եմ կյանքի կոչել:
Սակայն ոչինչ չեմ ցանկանում բացառել: Մեծ ուրախությամբ կընդունեմ նոր մարտահրավերն ու կգլխավորեմ «Ինտեր»-ը»,- Sky Sport Italia-ն մեջբերում է բրազիլացու խոսքերը:
Հիշեցնենք՝ Ռոնալդոն «Ինտեր»-ում հանդես է եկել 1997-2002 թվականներին:





































