Ուրբաթ Իրաքի արևելյան Դիյալա մարզում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 30, վիրավորվել 40 մարդ: Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Բաակուբա մզկիթի մոտ տեղակայված պայթուցիկ սարքերն աշխատել են այն ժամանակ, երբ ուրբաթօրյա աղոթքից հետո հավատացյալները դուրս են եկել մզկիթից:
Նշենք, որ հինգշաբթի երկրի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 19-ը:









































