Tuesday, 30 04 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Բանա՞կ, թե՞ «մսաղաց»

Հայաստանի բանակը դարձել է մսաղաց` մսաղաց հայաստանցի երիտասարդների համար: Ու ակնհայտ է, որ իշխանությունը բացարձակապես չի տիրապետում այդ մսաղացին: Ու բանն այստեղ միայն այն չէ, որ մահերի մասին տեղեկությունները սարսափելի պարբերականությամբ են գալիս բանակից: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունը այդ ամենի հանդեպ ցուցաբերում է սարսափելի ոչ ադեկվատություն: Դրա փոխարեն, իշխանությունը վարում է ջայլամի քաղաքականություն և ի պատասխան հանրային հարցադրումների, կամ ինչ-որ վիճակագրական տվյալներ է բերում, թե ասենք՝ այսինչ տարվա համեմատ մահերը այսքան նվազել են, կամ էլ հայտարարում է, թե այդպիսի բաներ բոլոր բանակներում էլ լինում են: Այդ ջայլամային քաղաքականությունն արժենում է հայ երիտասարդների կյանքեր։

Հայաստանի պետականության տոտալ ճգնաժամն ակնհայտորեն հասել է բանակ և այստեղ ունենում է ուղղակի սարսափելի դրսևորումներ: Իսկ որ դա պետականության ճգնաժամի հետևանք է, վկայում է իշխանության համրությունը: Հայաստանի իշխանության, բանակի հրամկազմում ոչ մի պաշտոնանկություն, ոչ մի հրաժարական: Խոսքը նույնիսկ քրեական պատասխանատվության մասին էլ չէ, այլ քաղաքական, բարոյական: Կարող է տարօրինակ հնչել, բայց տվյալ պարագայում արդեն գլոբալ առումով շատ կարևոր է դառնում պատասխանատվության հենց այդ կատեգորիան: Քրեական պատասխանատվության հարցը շատ կարևոր է անհատական, այսինքն՝ կոնկրետ դեպքի մակարդակով, իհարկե նաև հետագա դեպքերը կանխելու տեսանկյունից, բայց մեր զինված ուժերում առաջացել է մի իրավիճակ, որի հանգուցալուծումը կարող է լինել միայն քաղաքական, բարոյական պատասխանատվության հստակ ամրագրումը:

Հայաստանի բանակում անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, արժեքային փոփոխություններ: Հայկական բանակում զինվորը պետք է լինի արժեք: Նա պետք է դաժան, դժվարին ծառայություն անցնի, ենթարկվի ծառայության կարգից բխող ֆիզիկական և բարոյական, հոգեբանական փորձությունների, բայց նա պետք է լինի արժեք, և այդ արժեքը պետք է պաշտպանված լինի անհատապես: Հայաստանի բանակում ամեն զինվոր պետք է պաշտպանված լինի անհատապես, պետությունը պետք է պատասխանատվություն կրի յուրաքանչյուր զինվորի անվտանգության համար: Իսկ դա ենթադրում է մտածողության փոփոխություն, ենթադրում է զինվորին որպես բանվորական հումք կամ ինքնահաստատման օբյեկտ դիտարկելու խորհրդա-ռուսական պատկերացումների արմատական վերանայում:

Պետք է վերանայվի «բանակը հասարակության հայելին է» անպատասխանատու և ինչ-որ տեղ, այդ ողբերգությունների ֆոնին, ուղղակի անբարո փիլիսոփայությունը: Բանակը պետք է դառնա հասարակության հետ աշխատանքի կարևոր օղակներից մեկը, որ իրենց ձեռքին ունենում են կառավարող էլիտաները որպես գործիքակազմ: Հայաստանում բանակը վերածվել է կառավարող էլիտաների ալիբիի, երբ նրանք մահվան ողբերգական դեպքերից հետո ոչ թե մեղավորների և պատասխանատուների հետ են հաշիվներ մաքրում, այլ հասարակության հետ, թե՝ ահա, տես քո դեմքը ու այլևս մեզ ոչ մի հարցում մի մեղադրի:

Այլ կերպ ասած՝ հայկական զինուժում առկա ներկայիս կառավարման հոգեբանությունն ու մտածողությունը հայկական բանակը անտեսանելի պատերազմի են հանել մեր իսկ հասարակության դեմ և այնտեղ սպանվող տղաները այդ պատերազմի զոհերն են: Այս հարցը քրեական պատասխանատվությամբ հնարավոր չէ վերանայել: Այստեղ անհրաժեշտ է քաղաքական հիմնարար պատասխանատվության ստանձնում, բարոյականության գերակա բաղադրիչով: Այդ առումով հարցն այն է, թե երբ է հասարակությունն այդ պատասխանատվության խնդիրը լիարժեք պարտադրելու և երբ է հասարակության շահը սպասարկելուն կոչված քաղաքական դաշտը դառնալու այդ կարևորագույն օրակարգային հարցի կրողը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում