«Բավարիա»-ի կիսապաշտպան Տոմաս Մյուլերը հայտարարել է, որ չի ցանկանում տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա՝ եվրագավթներում անգլիական ակումբների ցածր մրցունակության պատճառով:
«Ես բազմաթիվ առաջարկներ ունեի: Բայց «Բավարիա»-ն Եվրոպայի լավագույն երեք ակումբներից մեկն է՝ «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի հետ միասին: Անգլիական ակումբներն, իհարկե, շատ փող ունեն, բայց հայտնի չէ, կկարողանա՞ն արդյոք նրանք տեղ զբաղեցնել Եվրոպայի ուժեղագույն ակումբների թվում:
Այս պահին անգլիական թիմերն աշխարհի ուժեղագույն ակումբների թվում չեն»,- Bild-ը մեջբերում է Մյուլերի խոսքերը:








































