«Բարսելոնա»-ի պաշտպան Խավիեր Մասկերանոն կարծիք է հայտնել ֆուտբոլի, ինչպես նաև իր ակումբակիցներ Լիոնել Մեսսիի և Անդրես Ինյեստայի մասին:
«Ֆուտբոլն այնքան հեշտ չէ, որքան թվում է հեռուստացույցով: Բոլորի համար, բացի Մեսսիից: Նա չի դադարում զարմացնել: Նույնը կարող եմ ասել նաև Ինյեստայի մասին:
Խաղերի և մարզումների ժամանակ պահեր են լինում, երբ թվում է, թե ոչինչ անել հնարավոր չէ, բայց նրանք կարողանում են դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- AS-ը մեջբերում է Մասկերանոյի խոսքերը:











































