Էր-Ռիադը հայտարարել է, որ դադարեցնում է 3 մլրդ դոլարի չափով Լիբանանի բանակին ռազմական օգնությունը, ինչպես նաև հրաժարվում է մնացած մեկ միլիարդն այդ երկրի անվտանգության մարմիններին տրամադրելուց, հաղորդում է RFI-ը:
Սաուդյան Արաբիան համապատասխան որոշումը բացատրել է «Հըզբոլլահ»-ի աճող ազդեցությամբ Լիբանանի իշխանությունների դիրքորոշման վրա:
Այսպես, սաուդյան իշխանությունները Բեյրութին հիշեցրել են, որ Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակման պահին Լիբանանի իշխանություններն Արաբական պետությունների լիգայում դա չեն դատապարտել:










































