«Հայազն» կուսակցությունը կմասնակցի 2017թ. խորհրդարանական ընտրություններին: Մասնակցությունը կլինի որպես ազգային հեղափոխականների շարժում, հրավիրում են բոլոր գաղափարակից անձանց, այդ գործընթացը կազմակերպելու համար: «Հայազնը» ժողովրդից խնդրելու է հեղափոխության մանդատ: Կուսակցության անդամներն այս մասին հայտարարեցին այսօր հրավիրված համաժողովի ընթացքում:
Կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իշխանափոխությունից բացի՝ Հայաստանում անհրաժեշտ է նաև ընդդիմության փոփոխություն իրականացնել:
Մանրամասները՝ տեսանյութում: