Իտալական մրցավարական մարմնի նախագահ Մարչելո Նիչին հայտարարել է, որ մրցավարներն այսուհետ կհետևեն կանոնադրությանը, եթե «Միլան»-ի հարձակվող Մարիո Բալոտելին ապագայում որոշի լքել խաղադաշտը հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք, որ ըստ ֆուտբոլիստի՝ նա կարող է լքել խաղադաշտը, եթե երկրպագուներն իրենց ռասիստական բնույթի արտահայտություններ թույլ տան:
«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի արտահայտել իր կարծիքը, սակայն օրենքն օրենք է: Եթե Բալոտելին ցանկանա լքել խաղադաշտը որպես բողոքի դրսևորում, նա կհեռացվի: Ամեն դեպքում, ավելի կարևոր է հասկանալ, թե ինչպես է պետք վարվել նման երգեր բարձրաձայնող հիմարների հետ»,- նշել է Նիչին:





































