Samsung Mobile-ի в YouTube-յան էջում հրապարակվել է պրոմոտեսանյութ, որը պատմում է ընկերությունում հիմնական իրադարձությունների և հայտնագործությունների մասին:
Հոլովակը կառուցված է որևէ գաջետի փաթեթը քանդելու կամ ընկերության իրադարձությունների վրա, որոնք նշանավոր են եղել Samsung-ի համար: Հոլովակում կարելի է տեսնել 1988 թ. թողարկված SH-100 հեռախոսը, MP3-հեռախոս և աշխարհի ամենափոքր TV-հեռախոսը: Samsung-ը հիշեցրել է նաև առաջին 3G-զանգի մասին, որն արվել է Էվերեստի բարձունքից Galaxy S II-ով:
Գովազդը նվիրված է ընկերության նոր ֆլագմանական սմարթֆոնների շնորհանդեսին, որը կներկայացնեն փետրվարի 21-ին Բարսելոնում Mobile World Congress-ի շրջանակներում:








































