Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը Լեհաստանի Լեգնիցա քաղաքում ավարտված Եվրոպայի 14-րդ անհատական առաջնության արդյունքներով իրավունք ստացան մասնակցելու օգոստոսի 10-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում սկսվելիք Աշխարհի գավաթի խաղարկությանը:
Մինչ այդ Աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր արդեն ունեին Լեւոն Արոնյանը և Վլադիմիր Հակոբյանը:


































