Ս. թ. մայիսի 12-14-ը Ռուսաստանի Դաշնության Վլադիկովկաս քաղաքում 13-րդ անգամ կայացավ Գաջիևի անվան միջազգային հուշամրցաշարը, որտեղ մասնակցում էին ՌԴ, Ադրբեջանի Հայաստանի և Վրաստանի պատանի սուսերամարտիկները:
Հայ պատանի սուսերամարտիկները ներկայացել էին մրցմանը 6 մասնակցով` 2 մրցաձևից – ճկասուսեր և խոցասուսեր մրցաձևերից: Ճկասուսեր մրցաձևում հաղթող ճանաչվեց Մայքլ Հովհաննիսյանը, իսկ Էմիլ Դանիելյանը զբաղեցրեց 3-րդ մրցանակային տեղը, իսկ թիմային մրցումներում հայ սուսերամարտիկները գրավեցին 1-ին պատվավոր տեղը:
Մեր պատանի սուսերամարտիկների հիմնական կազմը ներկայացնում էին Արաբկիր վարչական շրջանի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոցի սաները և մեկ մարզիկի` Մայքլ Հովհաննիսյանը ներկայացնում էր Երևանի Հրաձգության և սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը:









































