Thursday, 02 07 2026
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սերժ Սարգսյանը ելք է որոնում

Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություններ է սկսել արտաքին տնտեսական կապերի ընդլայնման նպատակով և խորհրդակցությունները սկսել է Իրանից, այսինքն՝ Իրանի ուղղությունից: Նա մի քանի կարևոր հայտարարություններ է արել, իհարկե՝ կապված հայ-իրանական հարաբերությունների խորացման հետ, բարձրացնելով և տրանսպորտային ենթակառուցվածքների, և էներգետիկ ենթակառուցվածքների, և ներդրումային այլ ծրագրերի մասով հարաբերությունները զարգացնելու հեռանկարների հետ:

Սակայն բացակայում է, օրինակ, հատկանշական մի բան՝ Սերժ Սարգսյանը լռում է գազի մասին: Մինչդեռ թվում է, որ Հայաստանին այս մասով պետք է հետաքրքրեր նախ և առաջ գազի խնդիրը, և Սերժ Սարգսյանը բոլոր այդ՝ իհարկե, կարևոր հարցերով հետաքրքրվելով հանդերձ՝ Իրանում Հայաստանի դեսպանին թերևս պետք է հարցներ նաև՝ իսկ կա՞ Իրանից ավելի էժան գազ ներկրելու հնարավորություն:

Ի վերջո՝ այստեղ խնդիրը միայն սոցիալական չէ: Էժան գազը կարևոր է տնտեսության համար, կարևոր է Հայաստանում արդյունաբերական պոտենցիալի համար, կարևոր է հայկական տնտեսության մրցունակության համար: Հենց այս նկատառումներով Հայաստանը մի քանի շաբաթ առաջ դիմել է Ռուսաստանին, որպեսզի Մոսկվան նվազեցնի գազի գինը: Ընդ որում, վարչապետի այդ դիմումը հիմնավորվել էր նրանով, որ այդպիսի հորդորով և դիմումով նրան էին դիմել գործարարները:

Այս իրավիճակում առավել քան տրամաբանական կլիներ, եթե Սերժ Սարգսյանն իրանական ուղղությամբ խորհրդակցությանը, ի թիվս տարբեր հարցերի, հարցներ նաև, թե արդյոք կա՞ էժան գազի վերաբերյալ Իրանի հետ բանակցության հնարավորություններ, հեռանկարներ:

Բանն այն է, որ սա նաև ինդիկատոր է՝ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում պաշտոնական Երևանի կարողությունների, կամքի, ինքնուրույն որոշումների, ինքնիշխանության աստիճանի ինդիկատոր: Եթե չի բարձրացվում գազային թեման, ապա նշանակում է, որ մնացյալ թեմաների բարձրաձայնումը ներկայումս գտնվում է խորհրդանշական մակարդակի վրա: Հակառակ դեպքում տրամաբանական չէ՝ երբ Հայաստանը բարձրաձայնում է հեռանկարային ծրագրերը, իսկ առավել մոտ գտնվող և առավել հրատապ դիտվող հարցերում լռություն է:

Տարօրինակ է խոսել երեք միլիարդ դոլարից ավելի արժեցող Հայաստան-Իրան երկաթուղու մասին, բայց չխոսել Իրանից էժան գազ ներկրելու հնարավորության մասին, երբ կա պատրաստի գազամուղ, և երբ հնչել է Իրանի նախկին դեսպանի հայտնի հայտարարությունը:

Այս փոքր նրբերանգը ստիպում է մեծ վերապահումով մոտենալ հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ խորհրդակցության գործնական հեռանկարներին և ընդհանրապես՝ տնտեսական խորհրդակցություններին, որ սկսում է Սերժ Սարգսյանը: Առավել ևս, եթե դրանց առանցքում լինելու են դեսպանների հաշվետվությունները:

Բանն այն է, որ Հայաստանի դեսպանների մեծ մասը ունակ չեն ոչ միայն կարևոր խնդիրներ նախաձեռնել և լուծել, այլև նույնիսկ տարրական տեղեկատվություն հաղորդել իրենց աշխատանքային երկրների վիճակի և հնարավորությունների մասին, որոնց հիման վրա կարող են լինել նոր մշակումներ պետական քաղաքականության մասով:

Ըստ այդմ, արտաքին տնտեսական հարաբերությունների խորացման համար նախ անհրաժեշտ է խորհրդակցությունների առավել կոմպետենտ շրջանակ, կազմ: Որովհետև արտաքին տնտեսական որևէ գործընկեր խորհրդակցության կազմի լուսանկարները տեսնելուց հետո անգամ կարող է հրաժարվել որևէ հարաբերության մտքից:

Մի բան, իհարկե, անժխտելի է: Հայաստանը ներկայումս գտնվում է տնտեսական քաղաքականության լիակատար տապալվածության պայմաններում, և իրավիճակի փոփոխությունը ներկայումս կենսական անհրաժեշտություն է: Տնտեսական իրողություններն անգամ ազգային անվտանգության սպառնալիք են, և այս առումով խորհրդակցությունների ձևաչափի հարցում որևէ չափազանցություն չի լինի, եթե դրանք իրականացվեն ազգային անվտանգության խորհրդի մակարդակով, և, իհարկե, այդ խորհուրդը առանձնապես հուսադրող մեսիջ չի լինի արտասահմանյան գործընկերներին: Մեսիջ կարող են լինել կոնկրետ քայլերը, որոնք ուղղված կլինեն Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավելուն, Հայաստանը ներդրումների համար գրավիչ դարձնելուն: Իսկ այստեղ, խոշոր հաշվով, խորհրդակցությունների կարիք էլ չկա: Ամեն ինչ շատ հստակ գրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով, պարզապես երկիրը պետք է իրապես կառավարել դրանց համաձայն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում