Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ ներկայումս չի մտածում իր ակումբային գրանցումը փոխելու մասին: Հարձակվողը նշել է, որ հիմա մտածում է միայն Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում կայանալիք Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղի մասին:
«Հիմա մտածում եմ միայն Չեմպիոնների Լիգայի եզրափակիչի մասին: Առայժմ չեմ մտորում ապագայիս շուրջ: Պետք է սպասել մրցաշրջանի ավարտին: Միայն այդ ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա»,- Լևանդովսկու խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են Մյունխենի «Բավարիա»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:







































