Թուրքական Son dakika լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում շարունակվում են բախումներն անվտանգության ուժերի ու «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների միջև։
Բախումների ժամանակ սպանվել է անվտանգության ուժերի 4 ներկայացուցիչ, որոնցից երկուսը զինվորական են, իսկ մյուս երկուսը՝ ոստիկան։ Բացի դրանից՝ բախումների ժամանակ եղել են նաև վիրավորներ, որոնց տեղափոխել են հիվանդանոց։
Հիշեցնենք, որ երեկ էլ թուրքական զինվորական շարասյունը պայթել էր Դիարբեքիր-Բինգյոլ ճանապարհին PKK-ի տեղադրած պայթուցիկի վրա։ Դրա հետևանքով զոհվել էր 6 թուրք զինծառայող։








































