Ամերիկյան ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբիայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ճամբարին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իրազեկ պաշտոնյային, ով չի ցանկացել հայտնել իր անունը։
Նշվում է, որ ավիահարվածը հասցվել է Սաբրատա քաղաքի մոտ գտնվող ճամբարին։ Աղբյուրի խոսքով՝ կան տվյալներ 30 զոհերի մասին։ Նրանցից շատերը ենթադրաբար եղել են Թունիսից։
Ավելի վաղ Reuters գործակալությունը՝ հղում անելով քաղաքի քաղաքապետին, հայտնել էր, որ անհայտ ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբիայի արևմուտքի Սաբրատա քաղաքին։









































