Ինչպես տեղեկացրել էինք՝ երեկ ժամը 23.58-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ էր բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում:
Դեպքի վայր է մեկնել «Նաիրիտ» ՓԲԸ-ի պահպանության ՀՀՋ-ից մեկ մարտական հաշվարկ`փրփրահեղուկով:
Նախնական տվյալներով այրվում է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքներ իրականացնող կենտրոնից 2 փրկարարական ջոկատ, ՃԿԿ արտակարգ իրավիճակների արձագանքման 2 խումբ: Ընդհանուր առմամբ ` 110 հրշեջ-փրկարար և փրկարար։
Տեղում պարզվել է, որ այրվել է սառնարանային տնտեսություն, արտադրական հոսքագծեր, էլ. ամբարձիչներ և պլաստմասե իրեր: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 18 մարտական հաշվարկ, 4 ավտոսանդուղք, թիվ 4 ՀՓՋ-ի ԳԾՊԾ օղակը, ՃԿԿ ԱԻ արձագնքման խմբերը և ՀՆՓԱԻ կենտրոնի երկու փրկարարական ավտոմեքենաները:
Դեպքի վայրում են գտնվել 6 ջրատար, շտապօգնության և ոստիկանության ավտոմեքենաներ:
«Առաջին լրատվական»-ը նկարահանում է կատարել «Սպայկա»-ում հրդեհից մեկ օր հետո:









































