80-ամյա ճապոնացի Յուիչիրո Միուրան դարձյալ ուղևորվել է՝ նվաճելու Էվերեստը՝ գրում է The Japan Times-ը:
Լեռնագնացը հուսով է, որ իրեն կհաջողվի սահմանել հերթական ռեկորդը ու դառնալ ամենատարեց մարդը, ով երբևէ բարձրացել է այդ հայտնի բարձունքը:
Եթե ամեն ինչ գնա նախատեսվածի համաձայն՝ Միուրան լեռը կբարձրանա մայիսի 24-ին: Լեռնագնացն ունի ուղեկցորդներ, այդ թվում՝ նրա Գոտա որդին:
«Ինձ լավ եմ զգում՝ ինչպես երբևէ»,- հայտարարել է Յուչիրոն, ով երկու անգամ սրտի վիրահատության է ենթարկվել:
Հաջողության դեպքում ճապոնացին կշրջանցի 2008թ. 76 տարեկանում լեռը բարձրացած ռեկորդակիր նեպալցի Բահադուր Շերչանին:










































