Թուրքական TRT Muzik հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվել հայ երգչուհի Էրին Թոմաօղլուի «Ձյան փաթիլ» երգի տեսահոլովակը՝ հաղորդում է Haberturk-ը:
Երգչուհին դիմել է TRT Muzik-ին և մի քանի օր անց ստացել է դրական պատասխան. տեսահոլովակը եթերում է հեռարձակվել մայիսի 11-ին:
Թոմաօղլուի խնդրանքով տեսահոլովակում հավելել են թուրքերենով ենթագիր: Երգչուհին ցանկացել է, որպեսզի երգը հասանելի լինի ոչ միայն հայ, այլև թուրք հասարակությանը:
Էրին Թոմաօղլուի երգը արևմտահայերեն է և ներառված է երգչուհու «Տարիներ անց» ալբոմում: