Անգլիայի թագավոր Ռիչարդ 3-րդի գլխի եռաչափ մոդելը շրջագայության կտարվի Մեծ Բրիտանիայով մեկ, հաղորդում է The Times-ը:
Թերթի փոխանցմամբ՝ առաջին կանգառը կլինի Լեսթեր քաղաքը, որտեղ որոշ ժամանակ առաջ հնագետները հայտնաբերել են հայտնի միապետի մնացորդները:
Գիտնականները Ռիչարդ 3-րդի կերպարը վերստեղծել են ստերեոլիտոգրաֆիայի միջոցով:
Ցուցադրանմուշը կներկայացվի նաև Բոսվորթում, որի համար մարտի ժամանակ 1485 թ. մահացել է թագավորը: Այնուհետև եռաչափ մոդելը կուղարկեն Յորքշիր և Նորթհեմփթոնշիր, որից հետո այն որոշ ժամանակով կհայտնվի Լոնդոնի Բրիտանական թանգարանում:
Ցուցադրանմուշը Լեսթեր կվերադարձնեն 2014 թ. գարնանը:










































