«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է վաճառքի հանել թիմի ավագ Ուեյն Ռունիի տրանսֆերն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Այդ մասին հայտնում է Manchester Evening News-ը:
Տեղեկությունների համաձայն՝ «Յունայթեդ»-ը շահավետ առաջարկ է ստացել չինական ակումբներից մեկի կողմից: Ռունիի համար տեղափոխությունը բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն կլինի: Այն շաբաթական 500 հազար ֆունտ կկազմի:
«Կարմիր սատանաներ»-ը պատրաստ են քննարկել թիմի հարձակվողի տրանսֆերի վաճառքի հարցը, եթե կարողանան համապատասխան փոխարինող գտնել նրան:







































