Հունաստանի Պիրեյ քաղաքի դատարանը 220 տարվա ազատազրկման է դատապարտել բասկետբոլի նախկին մարզիչ Նիկոս Սիրագակիսին՝ 53 անչափահասների հանդեպ սեռական ոտնձգությունների և սեռական բռնության փորձերի համար: Սա աննախադեպ դատավճիռ է Հունաստանի համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Բացի այդ, դատարանը 49-ամյա Սիրագակիսին 5 տարով զրկել է քաղաքական իրավունքից: Նրա բողոքարկումը չի կարող հետաձգել պատժի կատարումը, և դատարանը չի ընդունի ու չի քննի պատժի մեղմացման խնդրանքները:
Դատարանի որոշումը խոհրդանշական բնույթ է կրում, սովորաբար 25 տարվա բանտարկությունից հետո նույնիսկ ցմահ ազատազրկվածը համապատասան հայտարարությամբ դիմելու դեպքում ազատության իրավունք ունի:
Տղամարդու գործողությունների հետևանքով տուժածներին դատարանին դահլիճ չեն կանչել: Ամբաստանյալը հերքում է մեղքը: Իշխանությունների հաղորդմամբ՝ նրան ձերբակալել էին Կրետեում դեռևս 2011-ի դեկտեմբերի 1-ին:








































