Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Զոհրաբյանը ինձ հայհոյեց և սպառնաց. Մեջլիսի հայ պատգամավորը ներողություն է ակնկալում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը երեկ «ՀԺ»-ի խնդրանքով մեկնաբանել է ԵԽԽՎ-ում իր և ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի միջև տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև անդրադարձել է ԵԽԽՎ-ում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցին իր քվեարկությանը: Հիշեցնենք, Եսայանը կողմ էր քվեարկել այդ զեկույցին, որից հետո Նաիրա Զոհրաբյանը հենց ԵԽԽՎ նիստերի դահլիճում նրան մի քանի քաղցր խոսք էր ասել: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակությունը բողոք է ներկայացրել Զոհրաբյանի դեմ, և այն կարող է ընթացք ստանալ:

«Նաիրա Զոհրաբյանը ինձ հայհոյեց և սպառնաց։ Մեր պատվիրակությունը գանգատ ներկայացրեց նախագահությանը։ Տեղեկացրեցին արածների մասին։ Պատժամիջոցներ պետք է գործադրվեն իր դեմ: Նաիրա Զոհրաբյանը պիտի զգուշացվի: Մեզ հայտնեցին, որ ապրիլին՝ ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի ընթացքում նա կարող է ներողություն խնդրել»,- տեղի ունեցածն այսպես է ներկայացնում Եսայանը։

Վերջինիս կարծիքով՝ ընդդիմադիր պատգամավոր Զոհրաբյանը անվայելուչ պահվածք ունի, ինչը Հայաստանի պետականությանն անվայել է:Ինչ վերաբերվում է ադրբեջանամետ բանաձևին իր կողմ քվեարկելուն, ապա, Եսայանի կարծիքով, այդ բանաձևն ունի մարդասիրական բնույթ:

«Ես քվեարկել եմ՝ հետևելով իմ խղճի ձայնին։ Այնտեղ ընդունված զեկույցը ունի մարդասիրական բնույթ։ Ես պարտավոր չեմ հաշիվ տալ իմ քվեարկության համար: Որևէ անձից ազգային պատկանելության հիման վրա վերաբերմունք ակնկալելը ցեղապաշտություն է։ Ես Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր եմ ու սխալ եմ համարում նման ակնկալությունները։ Ես այդ քվեն չեմ տվել Թուրքիայի պատվիրակության անդամներից մեկը լինելու պատճառով, այլ քվեարկել եմ իմ ազատ կամքով»,- հայտարարում է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը։

Երեկ, երբ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է ասել Եսայանին, նա ասաց. «Եթե Մարգար Եսայանը թույլ է տվել իրեն՝ այդքան անկեղծանալ, կարող եք իրեն հարցնել, թե ինչ եմ ասել ես: Ես որևէ պարտավորություն չունեմ նշյալ հարցի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնելու»:

Մեր հարցին՝ Մարգար Եսայանը բողոք է գրել ու ներողություն է ակնկալում, նրանից ներողություն կխնդրե՞ք, Զոհրաբյանը պատասխանեց. «Մարգար Եսայանը նույնիսկ իր ամենաերկնագույն երազում չի կարող ակնկալել և տեսնել, որ ես իրենից ներողություն խնդրեմ, իսկ որ ինքը բողոք է գրել, դա արդեն իսկ ակնհայտ է թուրքական պատվիրակության և ԵԽԽՎ թուրք լոբբիստ նախագահի գործողություններից»:

Անդրադառնալով Եսայանի հայտարարությանը, որ Ուոլթերի բանաձևն ունի մարդասիրական բնույթ, Զոհրաբյանն ասաց. «Եթե Ղարաբաղը Ադրբեջանի տարածք համարելը, եթե Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը արհամարհելը, այնտեղի ժողովրդի ազատության իրավունքի վրա թքած ունենալը Եսայանը համարում է մարդասիրություն, ուրեմն ես պատրաստ եմ ապրիլյան նստաշրջանում Մարգար Եսայանին ասել այն, ինչ ասել եմ հունվարյան նստաշրջանում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում