Sunday, 05 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Բենզինի գնի «գաղտնիքի» բացահայտումը. b4b.am

b4b.am-ը գրում է. «Ինչո՞ւ գաղտնիք։ Որովհետև ըստ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ գաղտնիք է, թե հայկական ընկերությունները ինչ գնով են բենզինը ձեռք բերում Ռուսաստանից։ Մամուլի ներկայացուցիչները օրերս դիմել են այս կառույցին՝ խնդրելով նշել, թե հայկական ընկերությունները ինչ գնով են ձեռք բերում ռուսական բենզինը:  «... Տվյալ տեղեկատվությունը հանդիսանում է առևտրային գաղտնիք և կարող է վնաս պատճառել ոլորտում գործող որևէ տնտեսվարողի շահերին»,- նշված է եղել ՏՄՊՊՀ-ի ուղարկած գրավոր պատասխանում:

Իսկ ինչո՞ւ է գաղտնիքը չակերտների մեջ։ Որովհետև իրականում այդտեղ գաղտնիք չկա։

Գաղտնիք կարող է լինել, երբ փորձես ստանալ առանձին ընկերության կոնկրետ տվյալները։ Իսկ այս դեպքում հետաքրքրում են ոչ թե առանձին ընկերությունները, այլ բոլոր ընկերությունների կողմից ձեռք բերված բենզինի ընդհանուր արժեքը, քանակը և գինը։

Այսինքն, դա ոչ թե առանձին ընկերության ֆինանսական ցուցանիշ է (ըստ այդմ՝ կոմերցիոն գաղտնիք), այլ որոշ իմաստով մակրոտնտեսական ցուցանիշ։ Ավելին, նման տվյալներ պարբերաբար հրապարակում են թե՛ ազգային վիճակագրական ծառայությունը, թե՛ ֆինանսների նախարարությունը։

sources

Այժմ կոնկրետ օրինակով կհաշվենք, թե ինչ գնով է ձեռք բերվում Հայաստան մտնող բենզինը։

Պաշտոնական վիճակագրության մեջ նավթամթերքը ներկայացվում է մեկ ընդհանուր՝ 2710 կոդով, որը կոչվում է «նավթ և նավթամթերք, ոչ հում»։ Այդ հոդվածի մեջ մտնում են ինչպես բենզինն ու դիզվառելիքը, այնպես էլ կերոսինը, ավիավառելիքը, տարբեր տեսակի յուղերը և այլն։

Որպեսզի պարզ լինի, թե ներկրված նավթամթերքի մեջ որ մասն է բենզինը, որը՝ այլ ապրանքները, անհրաժեշտ են արտաքին առևտրի տվյալները՝ ութանիշ կոդով։ 2015 թվականի համար այդ տվյալները դեռ չեն հրապարակվել, դրա համար կվերցնենք 2014 թվականի ցուցանիշները։

Չնայած տվյալների վաղեմությանը, համոզված ենք՝ դրանք ձեզ կհետաքրքրեն և կտան մի շարք հարցերի պատասխանները։

 

     Որքա՞ն բենզին է ներմուծվել

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2014 թվականին Հայաստան է ներկրվել 322.6 հազար տոննա նավթ և նավթամթերք՝ 321 մլն դոլար մաքսային արժեքով։

ՈւԴրանից 129 հազար տոննան բենզինն է, որի մաքսային արժեքը կազմել է 122.9 մլն դոլար։

Այսինքն, բենզինը կազմում է Հայաստան ներկրվող նավթամթերքի շուրջ 40%-ը։ Մնացածը դիզվառելիքն է, կերոսինը, յուղերը և այլն։

 

     Ի՞նչ բենզին է ներկրվել

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2014-ին Հայաստան է ներկրվել 3 տեսակի բենզին.

95-ից ցածր օկտանային թվով (սա, մեր ասած, ռեգուլյարն է)՝ 108.6 հազար տոննա, 103 124 452 դոլար մաքսային արժեքով,

95-ից ավելի, սակայն 98-ից ցածր օկտանային թվով (պրեմիում)` 19.9 հազար տոննա, 19 314 945 դոլար մաքսային արժեքով,

98 և ավելի բարձր օկտանային թվով (սուպեր)՝ 424 տոննա, 436 490 դոլար մաքսային արժեքով։

share

 Ի՞նչ գնով է ներմուծվել բենզինը

Որևէ բարդություն չի ներկայացնում գինը հաշվել՝ մաքսային արժեքը բաժանելով բնեղեն ծավալների վրա։ Չենք մոռանում նաև, որ բենզինի 1 կգը մոտավորապես 1.3 լիտր է։ Չենք մոռանում նաև, որ 1 ԱՄՆ դոլարն արժեր միջինը 410 դրամ, գներն էլ ներկայացված են առանց ԱԱՀ-ի, իսկ մաքսային արժեքի մեջ ներառվում է նաև տեղափոխման ծախսը։

Պարզ թվաբանական գործողությունների արդյունքում ստանում ենք հետևյալ թվերը։

Regular տեսակի բենզինի գինը՝ 1 լիտրը 295.8 դրամ,

Premium տեսակի բենզինի գինը՝ 1 լիտրը 297.9 դրամ,

Super տեսակի բենզինի գինը՝ 1 լիտրը 329.1 դրամ:

 

     Ինչ գնով էր վաճառվում բենզինը Հայաստանում 2014 թվականին

Համեմատություն անցկացնելու համար, կարծում ենք, հետաքրքիր կլինի վերհիշել, թե նույն ժամանակահատվածում ինչ գնով էր վաճառվում բենզինը ՀՀ բենզալցակայաններում։

Regular տեսակի բենզինի գինը՝  1 լիտրը 480 դրամ,

Premium տեսակի բենզինի գինը՝ 1 լիտրը 500 դրամ,

Super տեսակի բենզինի գինը՝ 1 լիտրը 520 դրամ:

component

Ուշագրավն այն է, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Regular և Premium տեսակների ներմուծման գնի տարբերությունը չնչին է՝ 2.1 դրամ 1 լիտրի մեջ։ Սակայն մանրածախ վաճառքի գների տարբերությունը 20 դրամ է։ Ստացվում է, որ Premium վաճառելը բիզնեսի տեսանկյունից ավելի շահավետ է։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում