Թուրինի «Յուվենտուս»-ը մոտ օրերս կսկսի բանակցություններ վարել Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի հետ, տեղեկացնում է Goal.com-ը:
Կիսապաշտպանը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «մեղուներ»-ի հետ, որը «ծեր սենյորա»-ի բանակցություններ վարելու պատճառ է հանդիսացել:
Թուրինյան ակումբի ներկայացուցիչներն ուղևորվել են Դորտմունդ, որպեսզի բանակցություններ վարեն անձամբ Գյունդողանի հետ:
Նշվում է նաև, որ գերմանացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական և իսպանական ակումբները:








































