Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիայի կողմից Սիրիայի տարածք հնարավոր ներխուժումը գնահատում է որպես ապօրինի։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան.
«Մենք Սիրիայի տարածքը դիտարկում ենք որպես ինքնիշխան երկրի տարածք։ Ինքնիշխան պետության տարածքում ամեն տիպի ներխուժում ապօրինի է»։
Սրանից առաջ հաղորդվել էր, թե ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Անկարայի ահաբեկչությունն ու ցավակցել է թուրք ժողովրդին։









































